Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Շենգավիթի համայնքային ոստիկանները կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

23 սեպտեմբեր 2026 • 06:37

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9․50-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որը ցանկանում է ինքնասպանություն գործել։

Շենգավիթի համայնքային ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդը հայտնաբերվել է և կանխվել է նրա ինքնասպանության փորձը։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։