Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

22 սեպտեմբեր 2026 • 11:09

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու մոտ զենք-զինամթերք է թողել։

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները նշված տարածքում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։