Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդուն

22 հոկտեմբեր 2026 • 05:57

Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացվեց Կատայքի մարզի քրեական ոստիկանների և մարզի պարեկների հետ։ 

Հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող Գառնիի 35-ամյա բնակիչը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը, հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Գառնիի բաժին։

Նա կալանավորվել է։