Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է

02 հոկտեմբեր 2026 • 08:00

ՆԳՆ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ի գիշերը՝ ժամը 2․30-ին, Երևան-Սևան ճանապարհի հարակից գործարանի կայանատեղիում կայանված բեռնատարում հայտնաբերվել, իրացման նպատակով մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք թմրամիջոց ներկրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ բեռնատարի սրահում հայտնաբերվել է ընդհանուր 14,2 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցով 30 փաթեթ։

45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։