Համակարգի լրատու
Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21 օգոստոսի 2026 • 17:30
ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։
Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփ տեսակի բույսից պատրաստած թմրամիջոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 63-ամյա տղամարդու առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 164,61 գրամ քաշով, իսկ հողամասում՝ կանեփի 46 բույս։
Կատարվում է նախաքննություն։