Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է

19 օգոստոսի 2026 • 07:10

Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։