Համակարգի լրատու
Սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան
18 նոյեմբեր 2026 • 12:47
Նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։