Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

16 սեպտեմբեր 2026 • 15:37

🇦🇲 Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
 🗓Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։
🗓Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
⛔️Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
🔹Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
🔹Սախարովի հրապարակից,
🔹Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
🔹Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
🔹Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
🚘Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։