Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին

17 սեպտեմբեր 2026 • 16:45

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Միկոյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ վիճաբանություն է։

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանության, ինչի ընթացքում Երևանի 59-ամյա բնակիչը գործադրել է գազային ատրճանակ։ Տուժածներ չկան։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակ անց տղամարդը  հայտնաբերվել, ձերբակալվել և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նա ներկայացրել է գազային ատրճանակը։

Հանգամանքները պարզվում են։