keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
17 սեպտեմբեր 2026 • 10:39
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ջիլ գյուղի 34-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի բնակության հասցեում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, կարճեցված փողով հրացան, տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, ինչպես նաև Երևանի 32-ամյա բնակչին պատկանող՝ ինքնաձիգի և ատրճանակի 34 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և պարկուճներ։
Կատարվում է նախաքննություն։