Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17 օգոստոսի 2026 • 08:00

Օգոստոսի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4556 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 106 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 872, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 28, վարելու ընթացքում ծխելու՝ 577, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 262, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 13 և 1525 այլ իրավախախտում։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 71-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 97-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 47-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15264 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 272 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 66, չամրակապված վարելու՝ 3760, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 321, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 655, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36, արագության գերազանցման՝ 2616 և 5123 այլ իրավախախտում։ 74 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 733-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 536-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 130-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 21 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։