Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Երևանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են․ Աննա Դանիելյանի հարցազրույցը ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանի հետ

15 հոկտեմբեր 2026 • 16:00

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանցավորության շարժընթացին, հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, ապօրինի զենքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։

Մասնավորապես․

✔️ Երևանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են։ 2026 թվականի ինն ամիսներին արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործության 203 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 233-ի դիմաց։ Ծանր հանցագործությունների թիվը կազմել է 1629՝ նվազելով 452 դեպքով։

✔️ Մայրաքաղաքում գրանցված սպանության բոլոր 16 դեպքերը բացահայտվել են։ Սպանությունների գործերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 26 անձի նկատմամբ, որոնցից 25-ը հայտնաբերվել և ձերբակալվել են։

✔️ Գրանցվել է հրազենի գործադրման 14 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21-ի դիմաց։ Հայկ Հարությունյանի խոսքով՝ ՆԳՆ-ն մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ զենքի թույլտվությունների տրամադրման հիմքերը վերանայելու և ապօրինի հրազենի շրջանառության համար քրեական պատասխանատվությունը խստացնելու նպատակով։

✔️ Ավազակության դեպքերը նվազել են, իսկ բացահայտման ցուցանիշը կազմել է շուրջ 85 տոկոս։ 2026 թվականի ինն ամիսներին Երևանում գրանցվել է 26 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի դիմաց։ Բացահայտվել է 22 դեպք։

✔️ Բնակարանային գողությունների դեպքերը էականորեն նվազել են, իսկ բացահայտումներն ավելացել են։ Այս տարվա ինն ամիսներին Երևանում գրանցվել է 126 դեպք՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 207-ի դիմաց։ Քրեական ոստիկանության ձևավորումից՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից ի վեր, Երևան քաղաքի վարչությունը բացահայտել է բնակարանային գողություններ կատարող շուրջ 20 խումբ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 79 անձի նկատմամբ։