Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

19 հոկտեմբեր 2026 • 09:00

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում։

Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վարդենիկ գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ։
 
Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Չարենցավան քաղաքի նախկին ռեստորաններից մեկի տարածքում։ 

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազեն և տարբեր տեսակի ու տրամաչափի 65 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։