Ճամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ
14 հոկտեմբեր 2026 • 12:23
Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները համայնքի մի շարք կրթական հաստատություններում հանդիպում են ունեցել մանկավարժների հետ։ Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացառման, անչափահասների կողմից իրավախախտումների կանխարգելման ու միջանձնային հարաբերությունների, առցանց անվտանգության հարցեր։
Այնուհետև Ճամբարակի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները հյուրընկալվել են ոստիկանության բաժնում, ծանոթացել Համայնքային ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններին, համայնքային ոստիկանի գործառույթներին։
Համայնքային ոստիկանները աշակերտների բազմաթիվ հարցերին տվել են սպառիչ պատասխաններ։
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող նման նախաձեռնությունները միտված են անչափահասների իրավական գիտելիքների, թվային միջավայրում հնարավոր ռիսկերը ճանաչելու և դրանց դիմակայելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև ոստիկանություն-համայնք կապի ամրապնդմանը։