keyboard_arrow_left
Համակարգի լրատու
Արվեստի դպրոցի սաները տոնական կատարումներով շնորհավորել են ՆԳՆ ոստիկանության վետերաններին
13 նոյեմբեր 2026 • 15:48
Նոյեմբերի 10-ին՝ Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, կազմակերպվել էր տոնական միջոցառում նվիրված Խորհրդային միլիցիայի օրվան։
Միջոցառմանը ներկա էին ՆԳՆ Ոստիկանության վետերանների խորհրդի անդամները, արվեստի դպրոցի սաները, նրանց հարազատներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Երեկոն մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը։
Այնուհետև արվեստի դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով՝ շնորհավորելով վետերաններին և արժևորելով նրանց անցած ծառայողական ուղին։
Ավարտին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վետերանների խորհրդի մի շարք անդամների պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով։