keyboard_arrow_left
Համակարգի լրատուՏեսանյութեր
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
13 նոյեմբեր 2026 • 08:23
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։
Նախաքննությունը շարունակվում է։