Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ Գեղարքունիքի մարզի ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքը

13 հոկտեմբեր 2026 • 13:00

Հոկտեմբերի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Ճամբարակի ու Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժինների ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկների հետ։ 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի հանգամանքները․ Երևանի 43-ամյա ու Մխչյանի 44-ամյա երկու բնակիչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի հանքի տեղամասերից մեկում կտրել էին մալուխներ, անջատիչներ և հափշտակել դրանք։

Մարզի ոստիկանները Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են նրանց, ապա ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 43-ամյա տղամարդու մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։ 

Նախաքննությունը շարունակվում է։