Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

10 օգոստոսի 2026 • 13:52

Օգոստոսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4631 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 170 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 115 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 77, չամրակապված վարելու՝ 888, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 41, վարելու ընթացքում ծխելու՝ 629, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 306, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 41 և 1561 այլ իրավախախտում։ 30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 112-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 127-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 89 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 312 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 4202, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 317, վարելու ընթացքում ծխելու՝ 496, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 736, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 74, արագության գերազանցման՝ 2635 և 4779 այլ իրավախախտում։ 87 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 745-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 492-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 134-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 22 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։