Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳ նախարարությունը՝ Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր

10 օգոստոսի 2026 • 12:35

«Մերիդիան Էքսպո» կենտրոնում անցկացված Career City Fest 2026 կարիերայի փառատոնի արդյունքներով Ներքին գործերի նախարարությունն արժանացել է երեք մրցանակի։ Հաղթողները որոշվել են փառատոնի այցելուների քվեարկության արդյունքներով։

ՆԳՆ ոստիկանությունը հաղթող է ճանաչվել երկու անվանակարգում՝

🏆 «Փառատոնի ծագող աստղ» (The Rising Star of the Festival)՝ որպես փառատոնին առաջին անգամ մասնակցած և այցելուների ուշադրությունը գրաված կազմակերպություն,

🏆 «Ամենատպավորիչ տաղավարի թիմ» (The Most Impressive Booth Team)՝ ՆԳՆ նախարարության տաղավարի ինքնատիպ ներկայացման, թիմային արդյունավետ աշխատանքի և այցելուների հետ ակտիվ ու բովանդակալից հաղորդակցության համար։

Եվս մեկ մրցանակ ՆԳ նախարարությանն է շնորհվել «Ամենատպավորիչ պանելային խոսնակ» (The Most Impressive Panelist) անվանակարգում․ հաղթող է ճանաչվել ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը։