Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա

01 հոկտեմբեր 2026 • 06:25

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։ Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված երեք փաթեթ։

Վիլնյուսի փողոցի 18-ամյա բնակիչը հայտնել է, որ նման մի քանի փաթեթ արդեն տեղադրել է տարբեր հատվածներում ու մարիխուանայով փաթեթներ ունի նաև տանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ արդեն տեղադրված հինգ փաթեթ հայտնաբերվել է նույն զբոսայգում, երեք փաթեթ՝ Վիլնյուսի փողոցի մոտակայքում, ևս 10 փաթեթ՝ երիտասարդի տանը։
18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հանգամանքները պարզվում են։