Համակարգի լրատուՏեսանյութեր
Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի
28 հուլիսի 2026 • 10:20
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։
Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։