Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

24 հուլիսի 2026 • 15:10

Հուլիսի 20-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։

Հանգամանքները պարզվում են։