Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Քրեական ոստիկանները 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել

20 հուլիսի 2026 • 10:59

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 43-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող մեքենայում զենք և զինամթերք է պահում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա տղամարդու վարած մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կար զենքի նմանվող առարկա։ Տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է վարչություն։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված  խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, նույն թմրամիջոցի հետքերով տարա և մեթադոն տեսակի թմրամիջոց։

 Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։
 Կատարվում է նախաքննություն։