Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատուՏեսանյութեր

Հարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

17 հուլիսի 2026 • 13:44

Մի խումբ զինված անձինք 2016 թվականի հուլիսի 17-ին ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք։

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին և պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ։

Հուլիսի 17-ին՝ դեպքերի տասնամյա տարելիցին, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը  և  Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի  վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։