Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը

26 հունիսի 2026 • 16:00

Հունիսի 26-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ մի երիտասարդ պատրաստվում է նետվել «Հաղթանակ» կամրջից։ 

Անմիջապես նշված վայր են մոտեցել տարածքում ծառայություն իրականացվող Երևանի պարեկները։ Նրանց բացատրական աշխատանքի շնորհիվ օտարերկրացի երիտասարդը տեղափոխվել է անվտանգ վայր, այնուհետև ներկայացվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։