Համակարգի լրատու
Ինքնավթար՝ Սյունիքի մարզում. ԻԻՀ 2 քաղաքացիներ տեղափոխվել են բժշկական կենտրոն
11 մայիսի 2026 • 07:04
Մայիսի 11-ին՝ ժամը 1:10-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մեքենան ինքնավթարի է ենթարկվել:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ԻԻՀ երկու քաղաքացիներ (վարորդը և ուղևորը) վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ: