Համակարգի լրատուՏեսանյութեր

Խարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը

17 ապրիլի 2026 • 13:39

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 16․50-ին, առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց մայրաքաղաքի Քըրք Քըրքորյան փողոցի տներից մեկում և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին․ խափանման միջոցը՝ կալանք։

Ըստ տուժածի՝ գործարքներ կատարելու պատրվակով և գումարը վերադարձնելու պայմանով կինը խնդրել և իրենից մաս-մաս ստացել էր 300 հազար դոլար և չէր վերադարձրել։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ և մարտի 15-ին մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա կնոջ նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ 

Ձեռնարկված միջոցառումներով ու վարութային գործողություններով կնոջը հայտնաբերել չէր հաջողվել, և մարտի 23-ին հայտարարվել էր հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։