Պաշտոնական

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Կամո Ցուցուլյան

16 ապրիլի 2026 • 06:00

Սիրելի՛ ոստիկաններ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: 

Ոստիկանությունը պատվով անցավ ՆԳՆ որդեգրած արմատական բարեփոխումների փուլը, և մենք հետևողականորեն շարունակելու ենք այդ ճանապարհը՝ նոր որակով ու պատրաստվածությամբ իրականացնելու ծառայությունը օրենքին, մեր քաղաքացիներին, դիմակայելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին։

Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը։ Յուրաքանչյուրիդ պատասխանատվության ու սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում առավել արհեստավարժ ու բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը: 
Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ 

Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու վաստակած տարիներ:

Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին:

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:
Շնորհավոր տոնդ, ոստիկա՛ն:


Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆ
ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ