Համակարգի լրատու

Մասնագիտական հանդիպումներ՝ խոցելի խմբերի հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով

27 մարտի 2026 • 16:59

ՆԳՆ համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում մարտի 18-ից 26-ն անցկացվել են հանդիպումներ՝ միտված թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են խոցելի խմբերի, ինչպես նաև սեռական բռնության և թրաֆիքինգի ենթարկված անձանց հետ աշխատանքի առանձնահատկությունները։

Անդրադարձ է կատարվել տարբեր իրավիճակային դեպքերի, ներկայացվել են իրավապահ մարմինների գործառույթներն ու մասնագիտական պարտականությունները։

Ընդգծվել է հասարակական կազմակերպությունների դերը՝ սեռական բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման մեխանիզմների բարելավման գործում։

Մարտի 26-ին ամփոփվել է հանդիպում-քննարկումների առաջին փուլը, որի ընթացքում վերհանվել են առկա խնդիրները և ընդգծվել բռնության կանխարգելման ուղղությամբ փոխգործակցված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը։