Համակարգի լրատուՏեսանյութեր
«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
27 փետրվարի 2026 • 09:23
Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր թե ինչպես է «ԿԻԱ»-ի վարորդը մայրաքաղաքի Առնո Բաբաջանյան փողոցում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկարտմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի վարորդներ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խոստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։