Համակարգի լրատու

Արմավիրի մարզի պարեկները ձերբակալել են ապօրինի որս կատարած տղամարդուն

10 մարտի 2026 • 12:06

Արմավիրի մարզի պարեկները մարտի 7-ին ծառայություն իրականացնելիս փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են «Մերսդես» մակնիշի ավտոմեքենան և ակնհայտ տեսանելի հատվածում նկատել մեկփողանի որսորդական հրացան և որսած 75 տափաստանային արտույտ։
Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 51-ամյա վարորդը որս կատարելու թույլտվություն չի ունեցել։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
51-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։