Համակարգի լրատու

Պարեկային ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել

21 փետրվարի 2026 • 08:10

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
❗️Հայտնաբերվել է՝
✔️ 5 ինքնաձիգ, 
✔️2 հրացան, 
✔️2 մարտական ատրճանակ,
✔️5 գազային ատրճանակ, 
✔️230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,
✔️10 դանակ և կռփազենք։
📌ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։