Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-ից-20-ը

20 հուլիսի 2026 • 11:11
Բացահայտվել է 308 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 71 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 36 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 20-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
  • 15 դեպք՝ խուլիգանության,
  • 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 9 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 6 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 4-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կանխամտածված սնանկության,  համակարգչային հափշտակության, ինքիրավչության,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հուշարձաններ ոչնչացնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,  վստահված գույքի հափշտակման, անառկաբարո արարք կատարելու, փաստաթղթեր կեղծելու, դատական ակտ չկատարելու։

    Բացահայտվել է բնակարանային գողության, բուժաշխատաողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սուտ մատնության, ՔԿԱԳ սուտ տեղեկություններ հաղորդելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու, ազատությունից ապօրինի զրկելու, գույքին տիրանալու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պաճառելու,
  • 1 դեպք՝ շորթման։

    Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
    Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
    Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։