Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից-7-ը
07 հուլիսի 2026 • 07:27
Մասնավորապես՝
- 83 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 11 դեպք՝ խարդախության,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 3-ական դեպք՝ վստահված գույքը հափշտակելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման:
Բացահայտվել է համակարգչային հափշտակության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու, հետամտելու, ինքնիրավչության, գույքին տիրանալու, ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, հրազենի մաքսանենգության, նոտարին սուտ տեղեկություն հայտնելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, թմրամիջոցներ հափշտակելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 3 մարդ մահացել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։