Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-ից 6-ը
06 հուլիսի 2026 • 07:25
Մասնավորապես՝
- 33 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 23 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 22 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 17 դեպք՝ խարդախության,
- 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 9 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 8 դեպք՝ խուլիգանության,
- 6 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 5 դեպք՝ կողոպուտի,
- 4 դեպք՝ սառը զենք կրելու,
- 3-ական դեպք՝ բնակարանային գողության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
- 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման։
Բացահայտվել է նաև համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ավտոմեքենայի գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, շորթման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, ազատությունից ապօրինի զրկելու, ապացույցներ, դատավարական փաստաթղթեր կեղծելու, հուշարձաններ ոչնչացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների կամ հումքերի շրջանառության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, առողջությանը վնաս պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 46 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։