Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Ոստիկանության պետի հրամաններՀամակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 29-ից 30-ը
30 հունիսի 2026 • 07:37
Մասնավորապես՝
- 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափտակման, խուլիգանության
- 2-ական դեպք՝ ավազակության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու։
Բացահայտվել է խարդախության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, հողը փչացնելու, փաստաթուղթ կեղծելու, դատական ակտը չկատարելու, կանխամտածված սնանկության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնիրավչության, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 21 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։