Բացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 10-ից 11-ը
12 մարտի 2026 • 05:24
Մասնավորապես՝
- 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
- 2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի որսի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթղթի կեղծիքի:
- Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 3 դեպք՝ բնակարանային գողության,
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք սպանության փորձի, խարդախության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։