Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Ոստիկանություն
Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-ից 17-ը

17 հունիսի 2026 • 07:01
Բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 61 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու
  •  13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  •  9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
  •  7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի,
  • 3 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 2-ական դեպք՝ պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։

Բացահայտվել է սպանության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,  պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, հողը փչացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, սուտ մատնության,  ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․1 մարդ զոհվել է, 35-ը՝  ստացել  տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներ։