Բացահայտվել է 150 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 15-ից 16-ը
16 հունիսի 2026 • 06:24
Մասնավորապես՝
- 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության
- 12 դեպք՝ խարդախության
- 6 դեպք՝ թմրանյութի իրացման
- 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, սառը զենք կրելու,
- 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, փաստաթղթեր կեղծելու:
- 2-ական դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու:
Բացահայտվել է նաև բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հանցանք կատարած անձին աջակցելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, գրավառուին վնաս պատճառելու, հետամտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2 -ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
- 1 դեպք՝ գույքը վնասելու։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։