Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 8-ից 9-ը

09 հունիսի 2026 • 07:03
Բացահայտվել է 140 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 51 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 9 դեպք՝ խարդախության,
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
  • 5 դեպք՝ շորթման,
  • 3-ական դեպք՝ ավազակության, փաստաթուղթ կեղծելու,
  • 2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության,  դրամանենգության,  խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի հայտնաբերման, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու:

    Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, գույքին տիրանալու, լրագրողին խոչընդոտելու,  սառը զենքի հայտնաբերման, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ բնակարանային գողության։

    Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
    Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
    Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։