Բացահայտվել է 157 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-ից 12-ը
12 հունիսի 2026 • 06:14
Մասնավորապես՝
- 9 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, - 12 դեպք՝ խարդախության,
- 8-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
- 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթեր կեղծելու,
- 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենք կրելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 3 դեպք՝ խուլիգանության,
- 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, կանխամտածված սնանկության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու։
Բացահայտվել է բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, հետամտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սուտ ցուցմունք տալու, դատական ակտը չկատարելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 1-ական դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։