Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 4-ից 5-ը

05 հունիսի 2026 • 07:03
Բացահայտվել է 150 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 59 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 17 դեպք՝ ընտրակաշառք տալու,
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,
  • 2-ական  դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,  թմրանյութի իրացման, հրազենի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի։

    Բացահայտվել է սպանության փորձի, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, երեխայի առողջության պահպանման պարտականությունները չկատարելու, խտրականության, դատական ակտը չկատարելու, դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական  դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, գույքին տիրանալու։

    Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
    Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
    Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։