Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 3-ից 4-ը

04 հունիսի 2026 • 05:58
Բացահայտվել է 146 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

 

  • 53 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 18 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 8 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
  • 7 դեպք՝  խարդախության,
  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի իրացման,
  • 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենք կրելու,
  • 2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության։

    Բացահայտվել է խոշտանգման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ մատնության, հետամտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառք ստանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական  դեպք՝ շորթման, ավազակության։

    Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։