Բացահայտվել է 154 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 2-ից 3-ը
03 հունիսի 2026 • 07:34
Մասնավորապես՝
- 54 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 8-ական դեպք՝ խարդախության, շորթման,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
- 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, աշխատանքային պարտականության կամ անվտանգության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի,
- 2-ական դեպք՝ ընտրակաշառք ստանալու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ինքնիրավչության։
Բացահայտվել է խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի հայտնաբերման, փողերի լվացման, ընտրակաշառք տալու, դրամական միջոցների մաքսանենգության, փաստաթղթեր կամ պետական պարգևներ սուտ մատնության, կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, բուժաշխատողի կողմից պարտականությունները չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։