Բացահայտվել է 241 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 27-ից 29-ը
29 մայիսի 2026 • 06:37
Մասնավորապես՝
- 90 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 15-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
- 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 9 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 6 դեպք՝ սառը զենք կրելու,
- 5 դեպք՝ խուլիգանության,
- 4-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 3-ական դեպք՝ շորթման, փաստաթղթի կեղծիքի,
- 2 դեպք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։
Բացահայտվել է նաև սպանության փորձի, մարդու առևանգման, բնակարանային գողության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, լրագրողին խոչընդոտելու, պետական սահմանը ապօրինի հատելու, հանցանք կատարած անձին աջակցելու, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, կանխամտածված սնանկության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու, դատական ակտը չկատարելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 2 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 2 օրում գրանցվել է 26 ավտովթար․1 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։