Բացահայտվել է 303 հանցագործություն, որոնցից 16-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-ից հունիսի 1-ը
01 հունիսի 2026 • 05:22
Մասնավորապես՝
- 77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 42 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 22 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 20 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 10-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթղթի կեղծիքի,
- 9 դեպք՝ խուլիգանության,
- 8 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 6-ական դեպք՝ շորթման, սառը զենք կրելու,
- 5-ական խարդախության, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու,
- 4 դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության,
- 3 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
- 2-ական դեպք՝ մարդու առևանգման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, պետական սահմանն ապօրինի հատելու։
Բացահայտվել է պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ավազակության, համակարգչային հափշտակության, ազատությունից ապօրինի զրկելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, ազատությունից ապօրինի զրկելու, ընտրակաշառք ստանալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հրազենի կամ այլ ապրանքների մաքսանենգության, հողը փչացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, հետամտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ընտրական իրավունքին խոչընդոտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 5 դեպք՝ շորթման,
- 1-ական դեպք՝ բնակարանային գողության, կողոպուտի, ֆիզիակակն ներգործության։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 26 ավտովթար․ 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։