Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-ից 5-ը
05 մարտի 2026 • 11:04
Մասնավորապես՝
- 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 20 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
- 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 7 դեպք՝ խարդախության,
- 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի,
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման:
- Բացահայտվել է խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, գրավառուին վնաս պատճառելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։