Բացահայտվել է 135 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Համակարգի լրատու
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 18-ից 19-ը
19 մայիսի 2026 • 08:16
Մասնավորապես՝
- 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 11 դեպք՝ խարդախության,
- 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
- 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
- 4 դեպք՝ խուլիգանության,
- 3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, շորթման,
- 2-ական դեպք՝ սառը զենք կրելու, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողություն, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառք տալու, ստանալու, միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթեր, դրոշմներ կնիքներ հափշտակելու, շորթելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։