Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-ից 20-ը

20 մայիսի 2026 • 07:51
Բացահայտվել է 141 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝  խարդախության,
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ շորթման,
  • 3-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու,
  • 2-ական դեպք՝ պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, փաստաթուղթ կեղծելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում զենք պահելու, կրելու, իրացնելու,  աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։

    Բացահայտվել են կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության,   պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, վստահված գույքի հափշտակման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 4 դեպք՝ շորթման,
  • 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

    Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել 1-ը։
    Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
    Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար։