Համակարգի լրատու

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 11-ից 12-ը

12 մայիսի 2026 • 05:52
Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 12  դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 7 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության,
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 2-ական դեպք՝ կողոպուտի, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման:
  • Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման,կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի,  աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, հանցագործության նախապատրաստության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ խարդախության։

    Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
    Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 22 մարդ ստացել է  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։